Ծովագյուղ. Աստվածընկալ Սուրբ Խաչ եկեղեցի և «Ազով աղբյուրի» մատուռ

IMG_1859 IMG_1875

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին կամ Խաղողօրհնեքին արշավեցինք դեպի Ծովագյուղ…

Ծովագյուղը միջնադարյան աղբյուրներում հիշատակվում է Ճապոտիկ, Ճիպոտիկ անվանումներով: Սակայն մոնղոլական արշավանքների ընթացքում` 1236թ-ից ներառյալ Ճապոտիկ գյուղը հայաթափվում է և դառնում է մոնղոլ-թաթարական հրոսակախմբերի թատերաբեմ-ճամբար և կոչվում է Չիբուխլու: Ուշագրավ և հատկանշական է, որ սա առաջին բնակավայրն էր Գեղարքունիքում, որ ստացավ թուրք-թաթարական անվանում: 1603-1604թթ. Պարսից Ծահ Աբասի սոսկալի կործանարար արշավանքների ժամանակաշրջանում Ճիպոտիկ-Չիբուխլուն մասամբ հրդեհվել և ավերվել է, սակայն հարակից հայաբնակ բնակավայրերի հետ ամբողջությամբ ամայացել է 17-րդ դարի վերջերին: 17-րդ դարի վերջերին մինչև 19-րդ դարի 28-30 թվականները այստեղ բնակվել են քոչվոր խաշնարած թուրքալեզու կարափափախ ցեղերը…

Դեպի Դիլիջան տանող ճանապարհի աջ կողմում գտնվում է  Աստվածընկալ Սուրբ  Խաչ եկեղեցին, որի պաշտոնական թվագրումը հաստատված է 10-րդ դար: Աստվածընկալ Սուրբ  Խաչ եկեղեցին որոշ ընդմիջումներով գոյատևել է մինչև 17-րդ դարը: Սկզբից ի վեր հնամենի եկեղեցու տեղում վերակառուցվել է նոր եկեղեցի: Աստվածընկալ Սուրբ Խաչ եկեղեցին հարակից տարածքների հետ միասին համարվել է, որպես Սևանի մենաստանի վանքապատկան կալվածք: Եկեղեցու ներկայիս տեսքը և շինարարական նոր կառուցապատումները իրականացվել են երկրորդ աշխարհամարտից հետո ընկած ժամանակահատվածում` 1950-60թթ. Մայր Սաթենիկի (1899-1969թթ.) կողմից: Վերջինս իր կտակի համաձայն թաղված է եկեղեցու բակում: Եկեղեցու շրջակայքում պահպանվել է Քառատափ միջնադարյան գյուղատեղին, ինչպես նաև Քրիստոսից առաջ, առաջին հազարամյակը թվագրվող ամրոցի ավերակներ, գերեզմանոցներ, խաչքարեր, տապանագրեր: Եկեղեցին գտնվում է Սևանա լճի հյուսիսային հատվածում` Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի վարչական տարածքում, որի շրջակայքում պահպանվել են նաև «Քանդած ժամ» եկեղեցու ավերակները, որոնք թվագրվում են 16-17-րդ դարերը:

Ծովագյուղի ներկայիս տարածքում գեղատեսիլ աղբյուրի հարևանությամբ գտնվում է նաև 13-րդ դ. թվագրվող «Ավազով աղբյուրի» կամ ինչպես տեղացիներն են ավաղաղումով կոչում «Ազով աղբյուրի» մատուռը։

IMG_1876 IMG_1877 IMG_1878 IMG_1882 IMG_1888 IMG_1878

Оставьте комментарий