Մաշտոցներ սրբավայր

?????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

 

Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են «Մաշտոցներ»։ «Մաշտոցներ» են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ «Մաշտոցներ» անվանումը կապված է Մաշտոց Ա. Եղիվարդեցի կաթողիկոսի հետ (897-898 թթ.)։ Մաշտոցը (ավազանի անունով Ստեփանոս) ծնվել է 833/4 թվին Եղվարդ գյուղում։ Ուսանել է Մաքենացվոց վանքում և դարձել տեղի միաբան, այնուհետև անցել է «Արտավազդա ապարանք» կոչված ավելի խստակրոն անապատը։ Ապա առանձնանալով՝ 862 թ. եկել է Սևանի կղզու հանդիպակաց՝ վերոնշյալ «Մաշտոցներ» լեռներում ճգնելու։ Մի սառնորակ աղբյուրի մոտ շինել է ճգնարան ու այնտեղ երկար ժամանակ ապրել է աղոթալից ու սրբակենցաղ վարքով։

Больше

Իմ առաջին սանրվածքը

IMG_0615 IMG_0619 Больше

Ծովագյուղ. Աստվածընկալ Սուրբ Խաչ եկեղեցի և «Ազով աղբյուրի» մատուռ

IMG_1859 IMG_1875

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին կամ Խաղողօրհնեքին արշավեցինք դեպի Ծովագյուղ…

Ծովագյուղը միջնադարյան աղբյուրներում հիշատակվում է Ճապոտիկ, Ճիպոտիկ անվանումներով: Սակայն մոնղոլական արշավանքների ընթացքում` 1236թ-ից ներառյալ Ճապոտիկ գյուղը հայաթափվում է և դառնում է մոնղոլ-թաթարական հրոսակախմբերի թատերաբեմ-ճամբար և կոչվում է Չիբուխլու: Ուշագրավ և հատկանշական է, որ սա առաջին բնակավայրն էր Գեղարքունիքում, որ ստացավ թուրք-թաթարական անվանում: 1603-1604թթ. Պարսից Ծահ Աբասի սոսկալի կործանարար արշավանքների ժամանակաշրջանում Ճիպոտիկ-Չիբուխլուն մասամբ հրդեհվել և ավերվել է, սակայն հարակից հայաբնակ բնակավայրերի հետ ամբողջությամբ ամայացել է 17-րդ դարի վերջերին: 17-րդ դարի վերջերին մինչև 19-րդ դարի 28-30 թվականները այստեղ բնակվել են քոչվոր խաշնարած թուրքալեզու կարափափախ ցեղերը…

Больше

Ախր ես շա՜տ համովն եմ…

IMG_1840 IMG_1842 IMG_1843

Больше

Դդմաշեն…

IMG_1722 IMG_1720

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքը /գյուղը/ թվագրված է 1828թ. /2-րդ ծնունդ/: Դդմաշեն բնակավայրը վաղ միջնադարում ունեցել է ծաղկուն կյանք: Նրա անվան ստուգաբանության վերաբերյալ կան տարբեր վարկածներ: Ոմանք պնդում են, որ ձկնառատ ,,Հրազդան’’ գետի ափին 1828թ. Մակուից եկած հայերը կոչել են իրենց նախկին բնօրրանի` ,,Դուդմա’’ կամ ,,Տուտմա’’ /Դուդմա պարսկերեն նշանակում է ձուկ/:

Больше

Պապայի բրդուճիկը

IMG_0550 IMG_0551

Больше

Ես արդեն 5 ամսական եմ

IMG_1720 IMG_1721 IMG_1722

 

 

 

Արդեն 5 ամսական եմ… բավականին մեծ աղջիկ, այնքան մեծ, որ մայրիկիս հետ սկսել եմ արշավել՝ Ապարան՝ Լուսագյուղ, Ծովագյուղ՝ 13-րդ դարի մատուռ, Գավառ, Ճայերի կղզի, Դդմաշենի՝ Թաք Խաչ և Ծարավ ձոր:

Больше