Փիսոն

Հեռավար ուսուցում

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ

pochat-axvesy

Լինում է, չի լինում՝ մի պառավ․ էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի։

Մի աղվես գայլիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, ուտում։

Պառավը վրա Է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։

Больше

ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ

41841359549568

Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։

Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Էս ծառը որ տեսնում է՝ իրեն-իրեն միտք է անում․

— Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս։ Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի․․․

Больше

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ

BC0129

Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտ՜լ․․․

Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։

Նազիր-վեզիրը գնում են, խլում, բերում։

Больше

Հովհաննես Թումանյան «Չարի վերջը»

Լինում էմի սար,
Էնսարում՝մի ծառ,
Էնծառում՝փչակ,
Փչակում՝մի բույն,
Բնում՝երեք ձագ,
Ու վրենկկուն:
-Կու՜կու՜,կու՜կու՜, ի՛մկուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թռչե՜ք, գնա՜ք,
Ուրախանա՛ք…
Երգում էր մարիկ կկուն,
Մին էլ, ըհը՜, աղվեսն եկավ.
-Էս սարն ի՛մն է,
Էս ծառն ի՛մն է,
Ծառում փչակ կա,
Փչակում` մի բույն,
Էս ո՞վ է եկել

Больше

ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ

sutlik_vorskanՀորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի․ գնացինք որսի․․․

Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուսուփուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզեկուզ գնացինք․․․

Больше

ԾԻՏԸ

d5aed5abd5bfd5a8Լինում է, չի լինում՝ մի ծիտ։

Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է․

Больше