ՎԻՏԱՄԻՆՆԵՐ

Վիտամին A
Ազդեցությունը. ապահովում է գունային և լուսային ընկալումը, ոսկրային համակարգի բնականոն զարգացումը։ Արագեցնում է լորձաթաղանթների վերականգնումը, բարձրացնում է շնչառական ուղիներում հիվանդությունների դիմակայումը։
Անբավարարության նշանները. հավկուրություն, աչքի եղջրաթաղանթի և մաշկի չորությունը, աճի դանդաղումը։
Ավելցուկի նշանները. ախորժակի բացակայություն, փսխոց, գլխացավ, մաշկի դեղնություն։ Վախ լույսից։
Աղբյուրները. Ռետինոլի տեսքով՝ ձկան յուղ, լյարդ, կարագ, յուղոտ պանիրներ, ձու, պրովիտամիններ՝ հիմնականում բետա-կարոտինի տեսքով՝ դեղին և կարմիր գույնի մրգեր ու բանջարեղեն։

Больше

Վիտամիններ և դրանցով հարուստ մթերքներ

Պատրաստի վիտամինների և պրովիտամինների լավագույն աղբյուրը բնական մթերքներն են։ Ձգտեք Ձեր փոքրիկի սնունդն այնպես կազմակերպել, որպեսզի օրվա ընթացքում նա ստանա հնարավորինս շատ վիտամիններ։

Անհրաժեշտ է հիշել, որ սննդակարգը պետք է հավասարաչափ լինի։ Օրինակ դիետոլոգները խորհուրդ են տալիս սպանախն ամեն օր չօգտագործել։ Իսկ տավարի լյարդը կարելի է ուտել շաբաթական 1 անգամ։

Больше