Ինչպե՞ս զարգացնել երեխայի պատասխանատվության զգացումը

Յուրաքանչյուրն ունի որոշակի իրավունքներ ու պարտականություններ։ Դրանք ունեն թե մեծահասակները և թե երեխաները։ Այդ իսկ պատճառով, ինչքան շուտ Ձեր փոքրիկի մոտ զարգացնեք պատասխանատվության զգացումն ու ինքնուրույնությունը, այնքան շուտ նա կհասկանա կենսական կարևոր երևույթները։ Օրինակ, պետք է երեխան հասկանա, որ ընտանիքում յուրաքանչյուրն ունի իր պարտականությունները։ Եվ բոլորը պետք է դրանք կատարեն, անկախ նրանից, ցանկություն կա, թե՝ ոչ։ Հաճախ ծնողները չեն շտապում փոքրիկներին ներքաշել տնային գործերի մեջ, մեկնաբանելով, թե առանց փոքրերի «օգնության» գործն ավելի արագ ու լավ է իրականացվում։ Բայց դա մեծ սխալ է։ Հետագայում ծնողները կզարմանան, եթե իրենց երեխան չցանկանա ոչինչ անել, պարապ թրև գա, ոչնչի չձգտի, որևէ պատասխանատվություն չվերցնի իր վրա և այլն։

Больше