Ես 10 ամսական եմ…

IMG_20150108_210310

Больше

Նոր Տարին անտառում

Եկավ ձմեռը։ Անտառային կենդանիներն աշխատեցին ողջ ամառը և ձմռան պաշար հավաքեցին։ Բոլորն էլ ուտելիք բավականաչափ հավաքել էին ու սառնամանիքը նրանց չէր վախեցնում։ Դրսում հրաշալի ձմեռային եղանակ էր, ձյունը պարելով իջնում էր ցած։
Մոտենում էր Նոր տարին և անտառային կենդանիներն անհամբերությամբ էին սպասում Ձմեռ Պապիկի գալուն։ Նա միշտ գեղեցիկ նվերներ էր բերում իր ընկեր կենդանիներին։ Սկյուռիկները, նապաստակները, ոզնիներն ու նույնիսկ Ծուռթաթ արջուկն անընդհատ չորս կողմն էին նայում, տեսնելու, թե չի՞ երևում Ձմեռ պապիկը։ Կենդանիներից յուրաքանչյուրն ուզում էր առաջինը տեսնել Ձմեռ Պապիկին և ամենագեղեցիկ նվերը дед_мороз_мчитсяստանալ։ Եվ ահա, եկավ այդքան սպասված պահը։ Անտառի հյուսիսային կողմից աղմուկ լսվեց։ Դա Ձմեռ Պապն էր իր նոր սահնակով գալիս։ Նա սահնակի վրա բերում էր մեծ տոնածառ ու շատ-շատ խաղալիքներ։ Ձմեռ պապիկն ընտրեց սպիտակ ու փափուկ ձյունով ծածկված մի մեծ բացատ ու որոշեց այդտեղ կանգ առնել։
Նա դեռ չէր հասցրել սահնակը կանգնեցնել ու ցած իջնել, երբ մասրենու թփի տակից դուրս թռավ Երկարականջ նապաստակը։ Նա առաջինն էր նկատել Ձմեռ Պապիկին և ուրախությամբ սլացավ դեպի նա։ «Ու հիմա ես կստանամ ամենամեծ նվերը»,- մտածում էր նա։
Իսկ Ձմեռ Պապը, որ այդ ժամանակ սահնակից իջեցրել էր իր

Больше

Հեքիաթ նապաստակի և փղի մասին

(Հնդկական հեքիաթ)

Շատ վաղուց հեռավոր հնդկական ջունգլիներում ապրում էր փղիկը։ Նա մի նապաստակ ընկեր ուներ։ Նապաստակը շատ մեծ էր, բայց միևնույնն է, փոքր էր փղիկի հետ համեմատած։ Բայց չնայած չափսերի այդ տարբերությանը, նապաստակն ու փղիկը լավ ընկերներ էին ու միշտ միասին հետաքրքիր խաղեր էին խաղում։

Մի անգամ նապաստակը փղիկին հարցրեց.
-Ո՞վ է մեզնից մեծ՝ ե՞ս, թե՞ դու։
Այդ հիմար հարցի պատճառով փղիկը քիչ մնաց բանանից խեղդվեր։

заяц_и_слон3

Больше

Вперёд — следующие записи